ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար ժամանակ է, ինչ Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները հրապարակավ չեն կսմիթում միմյանց: «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՀ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին «բարիշեցնելու» համար Սերժ Սարգսյանը հատուկ մարդկանց է «նշանակել»: Մեր տեղեկություններով, երիտասարդներին վերապահված է նշված պաշտոնյաների շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համակարգումը ու նաեւ ուղղորդումը: Բոլոր տեսակի տեղեկությունները «համակարգիչները» նախ «ֆիլտրում» են, ապա մատուցում իրենց շեֆերին: Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, այս ստվերային նշանակումն արել է այն համոզմամբ, որ ինչ-որ ուժեր փորձում են երեք կարեւորագույն ուժային կառույցների միջեւ «սեպ խրել»: Եւ քանի որ հեղափոխությունների ալիքը ամբողջ աշխարհով մեկ լայն թափ է հավաքում, Սերժ Սարգսյանը ձգտում է բոլոր իրադարձություններն ու մարդկանց հնարավորինս վերահսկելի պահել: Տեսնենք մինչեւ ե՞րբ:




Լրահոս