ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կասեի, պետք է պետական պատկան կառույցներն իմանան իրենց անապահով քաղաքացիների տեղը»:Հակոբ Հակոբյան. «Իրատես դե ֆակտո» 03.11.2010Փայլուն միտք է հայտնել ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահը: Փաստորեն, մինչեւ հիմա Հայաստանի պատկան ատյանները չգիտեն անապահով քաղաքացիների տեղը, դրա համար էլ ապահովվածներին են նպաստների ցուցակում ընդգրկել: «Պատկան կառույցներ» ասելով էլ` պատգամավորը նկատի ունի թերեւս մի նախարարության` Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությանը: Թե չէ այնքա~ն պատկան մարմիններ կան, որոնք կարող են օրերից մի օր ստանձնել անապահով քաղաքացիների հետախուզման գործառույթը: Գուցե այդպես Հ. Հակոբյանը գոնե իր համար, որպես օրենդիր, իմանա, թե ՀՀ քաղաքացիները ինչպես են ապրում:




Լրահոս