Մեյվեզեր-Պակյայո մենամարտը 1 միլիարդանոց նախագիծ է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆլոյդ Մեյվեզերի և Մեննի Պակյայոյի միջև մենամարտի մասին արդեն հինգ տարի է խոսվում, սակայն առայժմ դրանք միայն խոսակցություններ են: Ինքը՝ Պակյայոն, հայտարարել է, որ երկար տարիներ է` սպասում է այդ մարտին, սակայն բոլոր հարցերը պետք է ուղղել ամերիկացուն, որն ամեն անգամ խույս տալու պատրվակ է գտնում:

Սակայն շատերը համոզված են, որ իրականում Պակյայոյի (56-5-2, 38 КО) և Մեյվեզերի (47-0, 26 КО) միջև մարտի անցկացումն ավելի շատ կախված է Top Rank պրոմոութերական ընկերության ղեկավար Բոբ Արումից, քան երկու մեծագույն մարտիկներից, տեղեկացնում է Isport.ua-ն:

Կարելի է ենթադրել, որ Արումը հանճարեղ ծրագիր ունի, որն իրեն հսկայական փողեր է խոստանում: Այժմ Մեննին ուղղակի պարտավոր է հաղթել Ալգիերիին, ինչը կբացի նրա ճանապարհը դեպի խելակորույս մրցանակային գումարները: Պրոմոութերի գլխում արդեն հասունացել է գաղափարը, թե ինչպես հեշտությամբ միլիարդ դոլար աշխատել Մեննիի և Ֆլոյդի մարտից:

Հավանաբար Արումը ցանկանում է մարտը կազմակերպել Մակաոյում: Իսկ իր հայրենիքում կռվելու Մեյվեզերի ցանկությանը միշտ էլ կարելի է «կանաչ թղթեր» հակադրել: Իսկ դրանց քանակը, ըստ Daily Mail-ի կանխատեսումների, շատ է լինելու: Չինաստանի բնակչության մեկ տասներորդի կողմից այդ իրադարձության հեռուստացուցային դիտումն արդեն 650 մլն դոլար կբերի: Միլիարդի երկրորդ մասն էլ կապահովեն հովանավորները, գովազդը, հուշանվերների վաճառքը և այլն:

Չինացիները սիրում են բռնցքամարտ, իսկ Արումը սիրում է փող: Պակյայոն պաշտում է բռնցքամարտը, իսկ Մեյվեզերը՝ և բռնցքամարտը, և փողը: Այդ բոլորի համադրությունը կարող է խորամանկ ծերուկի օգնությամբ աշխարհին այնպիսի խոշոր իրադարձություն նվիրել, որն արդեն վաղուց է` ոչ ոք չի տեսել:

1416225021321_wps_40_las_vegas_nv_september_13

Floyd Mayweather Jr. vs Marcos Maidana, 2014 WBA Super World / WBC Welterweight Title




Լրահոս