Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2014թ. Ռայ, Նյու Յորք, 12 նոյեմբերի, 2014թ (GLOBE NEWSWIRE) –
Գլոբալ Գոլդ Կորպորացիան (OTCQB:GBGD) հայտարարում է, որ Վեճերի Լուծման Միջազգային Կենտրոնի Վերջնական Որոշմամբ Պաշտոնաթող Գերագույն Դատավոր Հերման Քահնը հանդես գալով որպես միակ արբիտրաժային դատավոր որոշում է կայացրել Գլոբալ Գոլդի օգտին` վնասների հատուցման եւ մի շարք այլ չլուծված խնդիրների վերաբերյալ: Փոխհատուցման առկա վնասների ընդհանուր գումարը կազմում է 10 844 413 ԱՄՆ դոլար` տարեկան 9% դրույքաչափով եւ տույժերով որոնք կշարունակվեն եթե Կալդերան չենթարկվի կայացված որոշումներին: Վնասների ընդհանուր գումարից 3 միլիոն ԱՄՆ դոլարը Կալդերայի կողմից զրպարտչական հրապարակումների միջոցով պատճառած վնասն է, իսկ 1 միլիոն ԱՄՆ դոլարը` Կալդերայի ղեկավար Վասիլիոս Բիլլ Մավրիդիսի կողմից Գլոբալ Գոլդի եւ նրա պաշտոնյաների դեմ զրպարտչական հրապարակումների պատժամիջոցային հատուցումներն են: Այս Վերջնական Որոշումը վերջ է դնում Կալդերայի կողմից Գլոբալ Գոլդի դեմ 2010թ-ին նախաձեռնած արբիտրաժային գործընթացին: Գլոբալ Գոլդը հաղթել էր արբիտրաժային գործընթացի առաջին` պարտավորություններին վերաբերող փուլում եւ չորս այլ` մինչ այդ տեղի ունեցած դատական գործերում, ինչպես ընդհանրացվել եւ հայտարարվել էր 2013թ-ի ապրիլին: Գլոբալ Գոլդը դարձյալ շնորհակալություն է հայտնում Բրայան Քազնին եւ Դենտոնս իրավաբանական ֆիրմայի թիմին, 2www.dentons.com — հատկապես Կալդերայի կողմից արժեթղթերի օրենքի խախտումները բացահայտելու նրանց համառ աշխատանքի համար: Այժմ երբ բոլոր իրավական գործընթացներն ավարտվել են, Գլոբալ Գոլդը շարունակում է Մարջանի զարգացման աշխատանքները, ինչպես նաեւ ընդունված դատական որոշումները կատարման ներկայացնելու գործառույթները: Վերջնական Որոշման ամբողջական տարբերակը, ինչպես նաեւ այլ դատական որոշումները, առկա են Գլոբալ Գոլդի կայքէջում` www.globalgoldcorp.com հղմամբ:
Սույն գործով մինչ այս կայացված դատական որոշումները ներառել են, որ Մոնրեալում գտնվող Կալդերա Ռիսոուրսիս ընկերությունը, որը ղեկավարվում էր Մավրիդիս եղբայրներ Ջոն Մավրիդիսի եւ Բիլլ Մավրիդիսի կողմից Գլոբալ Գոլդին չէր իրականցրել վճարումներ չնայած որ ներդրողներից ներգրավել էր համարյա 5 միլիոն ԱՄՆ դոլար, չէր տրամադրել պահանջվող բաժնետոմսերը, սխալ էր ներկայացրել կողմերի պայմանագիրը Տորոնտոյի արժեթղթերի բորսային, եւ այլ կերպ խախտել էր համատեղ ձեռնարկության պայմանագիրը: Կալդերան` իր Բիոմայն ՍՊԸ դուստր ընկերության միջոցով նաեւ ձեռք էր բերել “Մարջան Արեւմուտք”-ի լիցենզիային տարածքը, որը` ըստ Կալդերայի պնդման, գտնվում էր Մարջանին կից բայց իրականում համընկնում էր Մարջանի տիրույթի հետ:
Հայաստանի երեք ատյանների դատարանները որոշել էին որ Կալդերան խաբեությամբ եւ ապօրինաբար է գրանցել Մարջան Մայնինգ Քոմփանիի նկատմամբ իր վերահսկողությունն` առանց Գլոբալ Գոլդի ստորագրության կամ լիազորության, իսկ ԱՄՆ Դաշնային Դատարանը հաստատել էր արբիտրաժային դատարանի 1-ին փուլի վերաբերյալ որոշումը եւ մերժել էր Կալդերայի բեկանման միջնորդությունը: 2014թ-ի նոյեմբերի 10-ի Վերջնական Որոշմամբ լուծվել են բոլոր չլուծված խնդիրները հետեւյալ հստակ որոշումներով եւ վճիռներով Կալդերային պարտավորեցնելով հետեւյալը.
1. Գլոբալ Գոլդին` նրա Ռայ, Նյու Յորքում գտնվող գրասենյակում տրամադրել բոլոր հաշվապահական գրքերը, փաստաթղթերը, պայմանագրերը, հաղորդագրությունները, եւ գույքը որը որեւէ կերպ առնչվում է Հայստանում Մարջանի հանքավայրին եւ Մարջան Մայնինգ Քոմփանիին, ներառյալ, հատկապես, Մարջան Մայնինգ Քոմփանիի Հայաստանյան կնիքը եւ վճարել Գլոբալ Գոլդին 50 000 ԱՄՆ դոլար գումարած 250 ԱՄՆ դոլար սույն Վերջնական Որոշման ամսաթվից սկսած այդ նյութերի տրամադրման ամեն օրվա ուշացման համար:
2. Գլոբալ Գոլդին նրա Ռայ, Նյու Յորքում գտնվող գրասենյակում տրամադրել հաղորդակցությունը որը Կալդերան կամ պրն. Մավրիդիսն ունեցել են երրորդ անձանց հետ Գլոբալ Գոլդի, նրա պաշտոնյաների, գործակալների, տնօրենների եւ ձեռնարկատիրության առնչությամբ… Առանց սահմանափակման, հետեւյալը նույնպես պետք է տրամադրվի Գլոբալ Գոլդին. ամբողջ ուղակի կամ անուղակի (օրինակ թարգմանչի կամ գործակալի միջոցով) հաղորդակցությունը հետեւյալ անձանց եւ կազմակերպությունների հետ. Ազատ Վարդանյան (Azat Vartanian), Պետրոս Վարդանյան… Ջոզեֆ Բորկովսկի (Joseph Bоrkowski), Ջեֆրի Մարվին (Jefrey Marvin), … Պրեմ Պրեմրաջ (Prem Premraj), … Ռասիա ՖԶԵ (Rasia FZE), Ջոհան Ուլանդեր (Johan Ulander), Էկոլուր (Ecolur), … Թոմ Պրուցման (Tom Prutzman), … Սթոքհաուս (Stockhouse), Ինվեսթորս Հաբ (Investor’s Hub), Գլոբալ Գոլդի բաժնետերեր, եւ ցանկացած կառավարական կամ կանոնակարգային մարմին… Կալդերա Ռիսոուրսիս, Ինք. – ը պետք է վճարի Գլոբալ Գոլդին 100 ԱՄՆ դոլար սույն Վերջնական Որոշման ամսաթվից նշված այս նյութերի տրամադրման ամեն օրվա ուշացման համար:
3. Հրապարակել մամլո հաղորդագրություն` ուղղելով Կալդերայի 2013թ-ի ապրիլի մամլո հաղորդագրությունը… որը պետք է հայտարարի որ նախկին մամլո հաղորդագրությունը հերքվում է եւ որ Մարջանի հանքավայրի հետ առնչվող բոլոր հաշվապահական գրքերը եւ փաստաթղթերը (ներառյալ երկրաբանական ամբողջ տվյալները) տրամադրվել են Գլոբալ Գոլդին, եւ որ ոչ Կալդերան, եւ ոչ նրա իրավահաջորդները չունեն իրավունքներ Հայաստանում Մարջանի հանքավայրի նկատմամբ եւ պետք է վճարի Գլոբալ Գոլդին 50 000 ԱՄՆ դոլար, գումարած 100 ԱՄՆ դոլար սույն Վերջնական Որոշման ամսաթվից սկսած այս հերքման մամլո հաղորդագրության հրապարակման ամեն օրվա ուշացման համար:
4. Կալդերա Ռիսոուրսիս, Ինք. – ը չի ծախսել NSR Ռոյալթի ստանալուն որակավորվելու համար շեմ հանդիսացող նվազագույնը 1 միլիոն ԱՄՆ դոլարը, եւ ուստի, Կալդերա Ռիսոուրսիս, Ինք. – ը չունի Ռոյալթի կամ այլ շահ Մարջանի հանքավայրում:
5. 150 000 ԱՄՆ դոլարը, որը Կալդերա Ռիսոուրսիս, Ինք. – ը վճարել է Գլոբալ Գոլդին` չի վճարվել ՀՁ Պայմանագրի համաձայն (որը չի մտել ուժի մեջ), այլ վճարվել է 2009թ-ի դեկտեմբերի Պայմանագրի համաձայն: Ուստի, Գլոբալ Գոլդը պարտավոր չէ վերադարձնել այդ գումարը Կալդերային:
6. Գլոբալ Գոլդին վճարել 115 000 ԱՄՆ դոլար գումարած տոկոսները Կալդերայի կողմից 2010թ-ին Գլոբալ Գոլդին 500 000 բաժնետոմսեր չտրամադրելու համար:
7. Գլոբալ Գոլդին վճարել 3 174 209 ԱՄՆ դոլար գումարած տոկոսները Կալդերայի կողմից Գլոբալ Գոլդին վճարումներ չկատարելու համար:
8. Գլոբալ Գոլդին վճարել 577 174 ԱՄՆ դոլար Կալդերայի կողմից Մարջանի հանքավայրի վերաբերյալ ժառանգած` կառավարության նկատմամբ պարտավորությունների համար եւ Գլոբալ Գոլդին անվնաս եւ հատուցված պահել (ներառյալ իրավաբանական ծախսերը) ցանկացած կառավարական հայցերից կամ պարտավորություններից կապված ժամանակահատվածի հետ որի ընթացքում Կալդերան վերահսկել է Մարջան Մայնինգ Քոմփանիի կնիքը:
9. Գլոբալ Գոլդին վճարել 967 345 ԱՄՆ դոլար գումարած տոկոսները Կալդերայի կողմից Վերջնական Մասնակի Որոշման 1-ին Պարբերությունը խախտելու համար եւ Գլոբալ Գոլդի կողմից Մարջանի հանքավայրի շահագործմանը միջամտելու համար, եւ վերացնել Մարջան Արեւմուտքի լիցենզիայի ցանկացած մասերը որոնք որեւէ կերպ խախտում են Մարջանի հանքավայրի լիցենզիայի տիրույթը:
10. Կալդերան պատասխանատու է զրպարտության եւ չարամիտ միջամության համար` Գլոբալ Գոլդի եւ նրա համապատասխան աշխատակազի հետ, եւ ուստի պարտավոր է (i) վճարել Գլոբալ Գոլդին 3 միլիոն ԱՄՆ դոլար… որպես վնասների փոխհատուցում, (ii) վճարել Գլոբալ Գոլդին 1 միլիոն ԱՄՆ դոլար որպես պատժամիջոցային եւ չափանիշային հատուցում…, (iii) համացանցից եւ այլ վայրերից հեռացնել բոլոր նյութերը եւ կայքէջերը որոնք որեւէ կերպ վերահսկվում են իրենց կողմից եւ որոնք ընդունվել են որպես զրպարտչական հրապարակումների վերաբերյալ հավելվածներ սույն գործի 6ընթացքում, (iv) հեռացնել Գլոբալ Գոլդի արժեթղթերի շրջանառության սիմվոլը եւ նրանց ընդմիշտ արգելվում է օգտագործել այն առանց թույլտվության, (v) չտրամադրել այդ նյութերն ուրիշներին կամ չկազմակերպել դրանց անանուն կամ այլ կերպ հրապարակումը, (vi) անկախ ամենից .. Գլոբալ Գոլդիը եւ բոլոր նրանք ում անունը հիշատակվել է Կալդերայի եւ Բիլլ Մավրիդիսի կողմից զրպարտչական հրապահակումների վերաբերյալ ընդունված հավելվածներում, ինչպես նաեւ նրանց ներկայացուցիչներն [օժտվում են իրավասությամբ] կապվել ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնման համակարգերին, սոցիալական ցանցերին, արժեթղթերի քննարկման խորհուրդներին (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, Google, Yahoo, Facebook, Twiter, Stockhouse, Investor’s Hub եւ Bing) օգտագործելով սույն Վերջնական Որոշումը նշված զրպարտչական նյութերը հեռացնելու նպատակով:
11. Սույն գործում Գաղտնապահության Դրույթի եւ Որոշումների խախտումների համար… “գաղտնի” կամ “բացառապես դատական քննարկման նպատակներով” նշագրմամբ բոլոր նյութերը [պետք է] հեռացվեն համացանցից եւ ցանկացած այլ վայրից եւ որ նրանց բովանդակությունը չվերահրապարակվի, եւ… Գլոբալ Գոլդիը եւ նրա ներկայացուցիչները [օժտվում են] իրավասությամբ կապվել ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնման համակարգերին, սոցիալական ցանցերին, արժեթղթերի քննարկման խորհուրդներին (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, Google, Yahoo, Facebook, Twiter, Stockhouse, Investor’s Hub եւ Bing) օգտագործելով սույն Վերջնական Որոշումը նշված նյութերը հեռացնելու նպատակով… Կալդերան պետք է վճարի Գլոբալ Գւոլդին 100 ԱՄՆ դոլար սույն Վերջնական Որոշման ամսաթվից Կալդերայի հետ առնչվող անձանց 7 կողմից Գաղտնապահության Դրույթի եւ Որոշումների խախտումը շարունակելու ամեն օրվա համար, մինչեւ բոլոր էլեկտրոնային նամակները եւ հաղորդակցությունը երրորդ կողմերի հետ ամբողջությամբ բացահայտվի եւ տրամադրվի:
12. Գլոբալ Գոլդին փոխհատուցել վճարել 1 822 416,76 ԱՄՆ դոլար փոխհատուցելու համար Գլոբալ Գոլդի իրավաբանական հաշիվները եւ ծախսերը:
13. Գլոբալ Գոլդին հատուցել 88 269,35 ԱՄՆ դոլար` վերջինիս կողմից արբիտրաժային դատավորի հաշիվների եւ ծախսերի վճարման համար:
Վերջնական Որոշումը հաստատվել է Միացյալ Ազգերի Օտարերկրյա Արբիտրաժային Որոշումների Ճանաչման եւ Կատարման Մասին Նյու Յորքի Կոնվենցիայի 1-ին Հոդվածի եւ Արբիտրաժի Մասին Դաշնային Օրենքի նպատակներով:
Չնայած փաստին որ ներդրողներից ներգրավվել էին մեծածավալ գումարներ Գլոբալ Գոլդին վճարելու եւ Մարջանի հանքավայրն ըստ պայմանավորվածության շահագործելու համար, Կալդերան սկսեց հրաժարվել ստանձնած պարտավորությունները կատարելուց 2010թ-ի ամռան վերջին, եւ փորձեց ձեռք բերել Հայաստանում Գլոբալ Գոլդի այլ հանքարդունահանման ակտիվները: “Կալդերայի կողմից կատարված ծախսերի ոչ մի հաշվետվություն չի ներկայացվել… Գլոբալ Գոլդը ներկայացրել է ապացույց առ այն, թե ինչքան է կազմել Կալդերայի կողմից վճարումներ չկատարելու վնասն իր աշխատանքների եւ գործունակության վրա: Ավելին, Գլոբալ Գոլդը ներկայացրել է ապացույց առ այն որ Կալդերան եւ Բիլլ Մավրիդիսն գիտակցել են, որ իրենց կողմից վճարումներ չկատարելը վնասում է Գլոբալ Գոլդի աշխատանքներին եւ ակտիվորեն փորձել են չարաշահել այդ իրողությունը որպեսզի ձեռք բերեն Գլոբալ Գոլդի ակտիվները եւ վնասեն նրան»:
Զրպարտչական հարձակումների մասով, Վերջնական Որոշումը նաեւ նշում է. «ներկայացված ապացույցները ցույց են տալիս, որ Կալդերան եւ Բիլլ Մավրիդիսը գործել են ոխակալ մտադրությամբ` հրապարակելով զրպարտչական նյութեր արբիտրաժային գործընթացի ընթացքում` փորձելով ծառայեցնել դրան իրենց կոմերցիոն նպատակին` Գլոբալ Գոլդին վնաս պատճառելու միջոցով ձեռք բերել նրա հանքավայրային ակտիվները ցածր գնով (Հավելված 413 եւ 414): Ես հետեւել եմ կողմերի վարքագծին եւ գտնում եմ, որ Կալդերան Գլոբալ Գոլդի նկատմամբ ցուցաբերել է ակնհայտ անձնական թշնամանք, այն աստիճան որ տարբեր առիթներով նիստերի ընթացքում նիստերի դահլիճում հերթապահության է նշանակվել անվտանգության աշխատակից: Չնայած հրապատակումների որոշակի մասը, ինչպիսիք են Արժեթղթերի Շրջանառության Գործակալությանը (SEC), Հանրային Ընկերությունների Հաշվապահության Վերահսկման Խորհրդին (PCAOB) եւ այլ կանոնակարգողներին ներկայացված հրապարակումները, իբր կրել են հանրությանը ծառայություն մատուցելու բնույթ, ես գտնում եմ որ դրանք հրապարակվել են չարամտորեն` անձնական եւ ձեռնարկատիրական անթույլատրելի առավելություններ ձեռք բերելու նպատակով, եւ առանց ճշմարտության հետ որեւէ աղերսի»:
«Ավելին, անհերքելի ապացույցը հաստատում է, որ գոյություն չունի ոչ մի տարբերություն Կալդերայի կողմից իր www.calderaresources.com կայքում տեղադրած նյութերի, Բիլլ Մավրիդիսի կողմից իր անձնական եւ այլ համացանցային կայքերում հրապարակվածների միջեւ, ներառյալ www.gbgd-armenia-mining-blogpost.com եւ www.protestgbgd.com կայքերում:
Չնայած որոշ դեպքերում Բիլլ Մավրիդիսը պնդել է թե իբր հանդես է գալիս որպես իրազեկող, իսկ որոշ այլ դեպքերում նաեւ որպես Հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների բարի կամքի դեսպան, իրականում եւ փաստորեն նա գործել է իր անձնական եւ Կալդերայի կոմերցիոն շահերից ելնելով եւ չարակամորեն: Համացանցային հասցեներում, որոնման համակարգերում եւ այլ վայրերում 9Կալդերայի կողմից Գլոբալ Գոլդի արժեթղթերի շրջանառության սիմվոլն առանց թույլտվության օգտագործելը կրել է ապօրինի բնույթ, եւ նպատակ է ունեցել առավելագույնս լայն տարածում տալ զրպարտչական նյութերին: Զրպարտչական այս հարձակումների ծավալն իրականում չափազանց հսկայական է մանրամասնորեն սույնում ներկայացնելու համար… Այս հրապարակումները զրպարտել են հետեւյալ անձանց. Վան Կրիկորյանին, Ջան Դալմանին, Աշոտ Պողոսյանին, Գլոբալ Գոլդի Տնօրենների Խորհրդի անդամներին (ներառյալ Ին Հեյգին, Հարրի Գիլմորին, Դրուրի Գալլագերին, Լեսթեր Քայսերին, Նիքոլաս Այնիլյանին), Ֆայրբըրդ Մենեջմենթին, Բրայան Քազնին, Հրայր Ղուկասյանին, RBSM հաշվապահական ֆիրմային, եւ որպես ապացույց ընդունված հավելվածներում նշված այլ անձանց:
Մարջանի հանքավայրը գտնվում է Հայաստանի հարավ – արեւմուտքում, Նախիջեւանի հետ սահմանի մոտ, Սյունիքի մարզում, եւ Գլոբալ Գոլդին է պատկանում այդ հանքավայրի 19,6 քառ.կմ տիրույթով լիցենզիան, որն ուժի մեջ է մինչեւ 2033թ-ի ապրիլ ամիսը: Հանքավայրը բաժանված է կենտրոնական եւ հյուսիսային տեղամասերի, որոնք բաժանված են բարձրունքով: Միայն Գլոբալ Գոլդի կողմից հանքավայրում կառուցվել են 60կմ երկարությամբ ճանապարհներ: Գլոբալ Գոլդը Հայաստանում գործում է սկսած 1995թ-ից, եւ հավելյալ տեղեկություններն առկա են Գլոբալ Գոլդ Կորպորացիայի հասցեում` www.globalgoldcorp.com հղմամբ: