Հնարավոր է` փոքր ինչ չափազանցված է, սակայն ինչպես նշել է պատմաբան Ստիվեն Բաելը, «այդ մասին ավելի շատ է գրվել, քան Հիսուսի կամ Հյուսիսի և Հարավի միջև քաղաքացիական պատերազմի» մասին:
Գրեթե բոլոը գիտեն հսկա զբոսանավի մասին պատմությունը, քանի որ դիտել են ֆիլմը` բոլոր ժամանակների երկրորդ ամենաեկամտաբեր ֆիլմը, սակայն շատերը չգիտեն այս հետաքրքիր փաստերի մասին:
Փրկարարական նավակներով ուսուցողական գործողությունները նշանակված էին այն օրը, երբ «Տիտանիկը» բախվեց այսբերգին, սակայն հետաձգվել էր նավապետի կողմից
Հիշում ե՞ք այն պահը, երբ երաժիշտները շարունակում էին նվագել, իսկ զբոսանավը խորտակվում էր: Դա իրականում էլ այդպես էր, նրանք նվագում էին մի քանի ժամ շարունակ: Ցավոք, նրանցից ոչ ոք չէր փրկվել
Միլթոն Հերշին` ամերիկյան շոկոլադե առաջին ընկերության` «Հերշիի» հիմնադիրը, պետք է լիներ «Տիտանիկում», սակայն հետաձգել էր իր մեկնումը
Ճապոնացին, ով ողջ էր մնացել, հայրենիք ժամանելուց հետո ճանաչվել էր վախկոտ այն բանի համար, որ չէր զոհվել մյուս ուղևորների հետ միասին
4 ծխատար խողովակներից միայն 3-ն էին գործում. Չորրորդը պետք է զբոսանավին ավելի տպավորիչ տեսք հաղորդեր
Բրիտանական «The London Daily Mail» թերթը 1912 թ.-ի ապրիլի 16-ին հաղորդել էր.« «Տիտանիկը» խորտակվեց, սակայն ոչ ոք չզոհվեց»: Նրա օրինակին հետևեցին նաև այլ թերթեր
«New York Times»-ը ողբերգութանը հաջորդող շաբաթվա ընթացքում 75 էջ էր նվիրել տեղի ունեցածը ներկայացնելու համար
«Կալիֆորնիացի» անվանումով նավը «Տիտանիկին» մոտ էր, երբ զբոսանավն ազդանշաններ էր արձակում, սակայն այդ պահին ռադիոհեռագրիչն այդ պահին քնած էր: Անձնակազմն արթնացնում է նավապետին, որպեսզի հաղորդի տարօրինակ լույսերի մասին, որոնք նկատել էին երկնքում, սակայն նա ոչ մի հրաման չի տալիս: «Կարպատիա» նավը փրկել էր բոլոր ողջ մնացածներին: Շատերը գտնում են, որ եթե «Կալիֆորնիացին» պատասխաներ, ողջ մնացածները կլինեին շատ ավելի շատ մարդիկ:
«Տիտանիկի» գլխավոր հացթուխը կարողացել էր ողջ մնալ շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում, քանի որ նա հարբած էր: Ալկոհոլը օգնել էր նրան ողջ մնալ երկու ժամ, մինչ հացթուխը կփրկվեր
«Տիտանիկը» միակ օվկիանոսային նավն է, որ խորտակվել է այսբերգի հետ բախմանը հետևանքով
Փրկարար նավակներն ամբողջությամբ լցված չէին: Դրանց քանակը բավարար էր բոլորին փրկելու համար: Եթե փրկարար նավակները մարդկանցով լցվեին ամբողջությամբ, կփրկվեին գրեթե բոլոր ուղևորները:
Հսկա աղետից հնարավոր կլիներ խուսափել, եթե նավապետը շրջադարձի հրաման տար 30 վայրկյան ավելի վաղ
«Տիտանիկից» դուրս է բերվել 336 դիակ
«Տիտանիկը» խորտակած այսբերգն իր «ճանապարհորդությունը» սկսել էր մեր թվարկությունից մոտ 1000 տարի առաջ
«Տիտանիկի» առաջին կարգի ամենաթանկ տոմսը Նյու-Յորքի տոմսարկղում արժեր 4 350 դոլար: Այսօր այն կարժենար 69 600 դոլար
Նավում երրորդ դասի ուղևորների համար կային միայն 2 լոգարաններ, որոնք նախատեսված էին թվով 700 ուղևորների համար
Ֆիլմում առկա է պատմական մեկ անհամապատասխանություն: Լեոնարդ Դի Կապրիոյի կերպարը` Ջեք Դոուսոնը, պնդում էր, որ ձմռանը իր հարազատ Չիպևա Ֆոլզ քաղաքի Վիսսոտա լճում` Վիսկոնսինում, ձուկ էր որսում, սակայն լիճը արհեստական ջրամբար էր, որը նույնիսկ գոյությունչուներ 1917 թ.-ին: