Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստի ընթացքում անընդհատ շփոթմունքի մեջ էր ընկնում:
Նա «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունները քվեարկության դնելուց առաջ հայտարարեց. «Ժամանակավոր անաշխատունակության նիստեր»: Նիստերի դահլիճում էլ աղմուկ էր, իսկ զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը պահանջում էր լռություն: «Մի փոքր զսպեք ձեզ»,- աղմկող պատգամավորներին նախատեց Գալուստ Սահակյանը: