«Օրենքով գող» Շաքրոն վերջին 15 տարում ամենամեծ «սխոդկան» է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրենքով գող» Զախարի Կալաշովը, ով հայտնի է որպես Շաքրո-մոլոդոյ, վերջերս Իսպանիայից արտաքսվել է Մոսկվա: Նա մտադիր է «քրեական գեներալների» վերջին 10-15 տարվա ընթացքում ամենամեծ հավաքն անցկացնել ։ Շաքրո-մոլոդոյը դարձել է 2013թ.-ին սպանված Ասլան Ուսոյանի մաֆիոզ ընտանիքի պարագլուխը, իսկ Ուսոյանի զարմիկը՝ Դմիտրի Չանտուրիան, դարձել է նրա «աջ ձեռքը»:

Ենթադրվում է, որ հավաքին կմասնակցեն մի քանի հարյուր «օրենքով գողեր»՝ ինչպես առանձին գանգստերների, այնպես էլ ամբողջ կլանների միջև խոշոր վեճերին վերջակետ դնելու համար, գրում է rosbalt.ru-ն։

Ինչպես պատմել է իրավապահ մարմինների աղբյուրը, Կալաշովն Իսպանիայից Ռուսաստան է ժամանել 2014թ. հոկտեմբերի 29-ին և բնակվում է Մերձմոսկվայում գտնվող իր առանձնատանը։ Յուրաքանչյուր օր նրան զանգահարում են տասնյակ «օրենքով գողեր», ովքեր ցանկանում են հանդիպել նրա հետ, սակայն գրեթե բոլորին նա մերժում է՝ պատճառաբանելով, որ ծանոթանում է իրավիճակին։

Կալաշովը բացառություն է արել միայն սլավոնական քրեական կլանի ամենաազդեցիկ առաջնորդների՝ «օրենքով գողեր» Ալեքսեյ Պետրովի (Պետրիկ) և Վլադիմիր Տյուրինի (Տյուրիկ) համար։

Շաքրոյի մոտ հաճախակի հյուրեր են գալիս նաև «օրենքով գողեր» Յուրի Պիչուգինը (Պիչուգա), Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես), Դմիտրի Չանտուրիան (Միրոն)։ Ինչ վերաբերում է մյուս «օրենքով գողերին», ովքեր ցանկանում են անձամբ շփվել Շաքրոյի հետ, ապա վերջինս արդեն ցանկություն է հայտնել մոտ ժամանակում խոշոր հավաք կազմակերպել։




Լրահոս