ԱԺ նիստում այսօր քննարկվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հարակից զեկույցով հանդես եկավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
ՀՀԿ-ական պատգամավորն իր խոսքում նշեց. «Լիցենզավորման գործընթացի հետ կապված ժամանակին առաջարկվեց հանել հանրային ծառայությունների, մասնավորապես` էլեկտրական համացանցային շահգործման լիցենզավորման գործընթացը և պետական տուրքը: Սակայն, անվտանգության տեսակետից, նաև մեր այսօրվա իրավիճակից ելնելով, պարտադիր դարձրեցինք լիցենզավորման գործընթացը: Բնականաբար այս լիցենզիան անհրաժեշտ է, որ իմանանք ոչ միայն սեփականատերերի, այլև բաժնետերերի հետ կապված խնդիրները»:
Պատգամավորը առաջարկեց առաջին ընթերցմամբ դրական եզրահանգում տալ և ընդունել ՀՀ օրենքների լրացումները: