Լրագրողներին սպանած իսլամիստ դահիճների թվում ֆրանսիացիաներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ երկու ֆրանսիացիներ եղել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման այն 16 գրոհայինների թվում, որոնք մասնակցել են ամերիկացի պատանդ Պիտեր Կեսինգի և 15 սիրիացի զինվորականի սպանությանը: Այդ մասին նոյեմբերի 19-ին հայտնել է France-Presse գործակալությունը:

«Այդ մարդկանցից մեկի անձն արդեն հայտնի է. ներկայումս աշխատանքներ են տարվում երկրորդի անձը պարզելու ուղղությամբ», – տեղեկացրել է Օլանդն Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը, մահապատժի մասնակիցներից մեկը ծնունդով նորմանդացի Մաքսիմ Օշարն էր, ով ֆրանսիական հատուկ ծառայությունների տեսադաշտում էր հայտնվել դեռևս 2011-ին: Հանրապետության քաղաքացի լինելով՝ նա իսլամ է ընդունել հասուն տարիքում, տեղեկացնում է ТАСС-ը:




Լրահոս