ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է գործադիր մարմնի նիստը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է գործադիր մարմնի նիստը, որին հաջորդելու է նաև կուսակցության խորհրդի նիստը։ Արդեն իսկ ժամանել են ՀՀԿ ողջ ղեկավար կազմը, այդ թվում և կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նոր է վերադարձել Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից։
Մինչ Սերժ Սարգսյանի ժամանելը, ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այսօր կորոշվի ԱԺ նախագահի, փոխնախագահի և ՀՀԿ–ական հանձնաժողովների նախագահների հարցը։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք փոխնախագահներից մեկը կլինի ՕԵԿ ներկայացուցիչ, ինչին ի պատասխան Շարմազանովն ասաց, որ այդ մասին կհայտարարվի նիստից հետո։ Տեսանյութը  քիչ ուշ




Լրահոս