ՕԵԿ-Ը ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄԱՆԴԱՏ ՉՍՏԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոնական Ընտրական  հանձնաժողով ներկայացած պատգամավորները ստացան իրենց հասանելիք մանդատները: Ավելի  վաղ  նշել  էինք,  որ ՀԱԿ -ը հայտարարել էր, թե չի  ներակայանալու մանդատների  հանձման արարողությանը՝պատճառաբանելով, քանի որ չի ցանկանում մասնակցել “ընտրակեղծարարների խրախճանքին”:Լրագրողները  այսօր ԿԸՀ-ում չնկատեցին նաեւ ՕԵԿ ներկայացուցիչներին  և  շատերի համար զարմանալի  էր, որ ՕԵԿ-ականները անձամբ չստացան մանդատները: armlur.am-ը փորձեց  պարզել  ՕԵԿ–ից պարզել՝ արդյոք իրենց մանդատ պետք չէ: Հարցին ի պատասխան ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ծիծաղելով ասաց. “Մենք ստացել  ենք դուք  չեք տեսել”:
Թեև  Հեղինե   Բիշարյանը պնդում  է որ  իրենք եկել ստացել իրենց հասանելիք  մանդատները, փաստ է, որ լրագրողները 3:30-ից  մինչև  ժամը -ը  ընկած ժամանակահատվածը սպասում էին մանդատ չստացած թեկանածուներին, և ՕԵԿ-ը այդպես էլ  չեկավ :




Լրահոս