ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՄՆ-Ի ՈՒ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոն եւ Եվրախորհրդի մշտական հանձնաժողովը երեկ զեկույցներ են հրապարակել Հայաստանի մասին: Երկու զեկույցներում էլ դաժան քննադատության է ենթարկվել մեր երկիրը, որտեղ չկա խոսքի, մամուլի ազատություն, եւ ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել: Նմանատիպ կոշտ զեկույցներ էլ բաժին են հասել Ադրբեջանին: Հավանաբար Արցախի հիմնահարցի մասով արեւմուտքը որոշել է կողմերի վրա ճնշումներ գործադրել: Բայց այդ փաստաթղթերի թիկունքում մեկ ուշագրավ հանգամանք էլ կա: Դեռեւս երկու տարի առաջ հայտարարվեց, թե Եվրամիությունը պատրաստվում է 1,9 մլրդ եվրո գումար հատկացնել «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրներին՝ նպատակ ունենալով աջակցել փոքր եւ միջին բիզնեսին: Սակայն մինչ օրս այդ գումարից ոչինչ չի հասել Հայաստանին, որովհետեւ ամենատարբեր մակարդակի հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանի առջեւ դրվել է ազատ, արդար ընտրությունների անցկացման եւ ժողովրդավարական երկրի կառուցման ուղղությամբ իրական քայլերի կատարման անհրաժեշտությունը: Հավանաբար հատկապես Եվրախորհրդի կողմից արված կոշտ հայտարարությունից հետո Հայաստանը 1,9 մլրդ եվրոյից ոչինչ էլ չի ստանա:




Լրահոս