Վարչապետը մերժել է Տավուշի նախկին մարզպետի խնդրանքը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը չի համակերպվում նոր աշխատանքին եւ մարզպետի աթոռին վերադառնալու ճանապարհներ է մտածում: Քաղաքական շրջանակներում խոսում են, որ նա որոշել է քայլ առ քայլ հասնել դրան եւ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2015թ. Տավուշի Իջեւան քաղաքի հերթական ընտրություններում: ՀՀԿ-ի դաբրոն ստանալու համար նա զրուցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, բայց, ասում են՝ մերժվել է: Իջեւանի գործող քաղաքապետը ԲՀԿ-ական Վարդան Ղուլարյանն է, ով նորից առաջադրվելու մտադրություն ունի, եւ Հովիկ Աբրահամյանը չի պատրաստվում ԲՀԿ-ի դեմ մարդ դնել, ուստի Ղուլարյանին հասկացրել է, որ իր գնացքն արդեն գնացել է, թող բավարարվի փոխնախարարի պաշտոնով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս