Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան նախնական պայմանագիր է կնքել Մյունխենի «Բավարիա»-ի հետ:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը կհամալրի մյունխենցիների շարքերը հաջորդ մրցաշրջանում: «Բավարիա»-ում պատրաստ են նրան վճարել այնքան աշխատավարձ, որքան նա կպահանջի: