ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 12-ին կործանված ղարաբաղյան ռազմական ուղղաթիռին մոտենալ դեռևս հնարավոր չէ:
Համանախագահներն այդ կապակցությամբ դարձյալ հայտարարությամբ են հանդես եկել:
«Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել կրակն աղետի վայրի մերձակայքում և օժանդակել տարածքի ականազերծմանը»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: