ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ 5 երեխա եւ 23 տարվա ստաժ, բայց ստանում եմ ընդամենը 18.700 դրամ թոշակ: Lսել եմ, որ նման դեպքերում թոշակի չափն ավել է լինում: Խնդրում եմ ասել` արդյոք ինձ օրենքով այդքան քիչ թոշակ է հասնում:

Սվետլանա Մարտիրոսյան, 72 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային կենuաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:
Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային uտաժի տարիների, աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքի եւ կենuաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Աշխատանքային կենuաթոշակը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
Կ=Հ+ (Ս X Ա) X Գ, որտեղ`
Կ-ն կենuաթոշակի ամuական գումարն է,
Հ-ն՝ հիմնական կենuաթոշակի չափը,
Ս-ն՝ աշխատանքային uտաժի տարիները,
Ա-ն՝ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը,
Գ-ն՝ կենuաթոշակառուի անձնական գործակիցը:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելիս հիմք է ընդունվում տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող 25 տարվա աշխատանքային ստաժը:
Մինչեւ 25 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար գործակիցը սահմանվում է 0,04, իսկ 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի 1 տարվա համար՝ 0,02:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է՝
ա) մինչեւ 25 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում՝ Գ=0,04 X Ս բանաձեւով,
բ) 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Գ=1+0,02 X (Ս-25) բանաձեւով:

շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Ս. Սաիյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սվետլանա Մարտիրոսյանը երեւի թե ավելի ճիշտ կանի՝ գնա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության տարածքային բաժին` մանրամասն, բայց խրթին կերպով ներկայացված պարզաբանմանն ավելի մատչելի կերպով ծանոթանալու համար:




Լրահոս