Մինսկի խումբը փորձ է անում մտնել Ադրբեջանի կողմից կործանած ուղղաթիռի վայր, սակայն դա դեռևս չի հաջողվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԵԱՀԿ-ի Վիեննայի քարտուղարության ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ներկայացուցիչ Տորստեյն Շտոտիկը:
Նա նշեց, որ չի կարող մեկնաբանել ավելին, քան ասված է Մինսկի խմբի տարածած հաղորդագրությունում:
«Ընդամենը կարող եմ հղում կատարել Մինսկի խմբի կողմից արդեն իսկ կատարված հայտարարությանը: Խումբը փորձ է անում մտնել դեպքի վայր, սակայն դա դեռևս չի հաջողվել, շարունակվում են աշխատանքները և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ՝ նպատակին հասնելու համար: Ես կարող եմ մտահոգություն հայտնել, որ դեռևս հնարավորություն չի ընձեռվել մուտք գործել ուղղաթիռի խոցման վայրը, և ուզում եմ նշել, որ ԵԱՀԿ-ի քարտուղարի ներկայացուցիչն է գտնվում դեպքի վայրում», – ընդգծեց նա և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել: