Սելավը փակել էր Ուրցաձոր-Խոսրովի արգելոց ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 30-ին՝ ժամը 17.17-ին, տեղեկություն է ստացվել, որ Ուրցաձոր-Խոսրովի արգելոց ավտոճանապարհի 15-րդ կմ-ում սելավի հետևանքով փակվել է ճանապարհը, և 8 ավտոմեքենա հայտնվել է արգելափակման մեջ: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ ճանապարհը քարերից մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Ուրցաձոր գյուղից դեպքի վայր է մեկնել 1 միավոր ծանր տեխնիկա: Ժամը 20.15-ին ճանապարհի մաքրման աշխատանքները ավարտվել են, և երթևեկությունը վերականգնվել է




Լրահոս