Գյումրիում ՎԱԶ 2106-ը եվ Օպել Վեկտրա-ն բախվել են իրար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 06.30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել Արթիկ քաղաքի բնակիչ 72-ամյա Մելիքսեթ Պողոսյանի վարած “ՎԱԶ 2106” մակնիշի 32 ՕԼ 628 համարանիշի և Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ 29-ամյա Արթուր Բաղդասարյանի վարած “Օպել Վեկտրա” մակնիշի Т 660 АН համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներն ու ուղևորներ 71-ամյա Դարիկո Պողոսյանն ու 23-ամյա Վարդան Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Գ. Շամշյանը հայտնում է, որ Պողոսյաններն ամուսիններ էին, իսկ Բաղդասարյանները՝ եղբայրներ։




Լրահոս