Երևանի ՃՈ պետը՝ վթարների, տեսախցիկների, արագաչափերի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 20-ին  ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը լրագրողներին ներկայացրեց 2014 թվականի տասը ամիսներին Երեւանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն ու  դրանց կանխարգելման ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքները:

Անցած տասը ամիսներին Երեւանում արձանագրվել է 1137 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է՝ 54, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացել՝ 1502 մարդ: Նշված ժամանակահատվածում հանրապետություն է ներկրվել 29395 տրանսպորտային միջոց՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 3548-ով ավելի, հանգամանք, որն իր հերթին առաջացրել է երթեւեկության որոշակի ծանրաբեռնվածություն, արդյունքում՝ նաեւ պատահարների աճ:

Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի է ունենում  սահմանված արագությունը գերազանցելու, միմյանց չզիջելու, մեքենան ոչ սթափ վիճակում վարելու հետեւանքով: Ինչպես նշեց Արսեն Արշակյանը, ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում են մայրաքաղաքի երթեւեկին առնչվող խնդիրները՝ իրականացնելով մի շարք համալիր միջոցառումներ: Անցած տասը ամիսներին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար կազմվել է 86554 արձանագրություն: 3468 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության  հատուկ պահպանվող տարածք:

Մանրամասն՝ armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս