Ահաբեկչություն Բաղդադում. 11զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այսօր Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկչության հետևանքով 11 մարդ զոհվել է, ևս 25-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Պայթյունների հետևանքով վնասվել են նաև մի շարք կառույցներ` այդ թվում 1 ռեստորան և ոստիկանական պահակակետ:
Առաջին պայթունը տեղի է ունեցել Բաղդադի հյուսիսում` դառնալով 8 մարդու մահվան և 13-ի` վնասավածքներ ստանալու պատճառ: Ավելի ուշ ևս 2 պայթյուն էլ որոտացել է քաղաքի այլ հատվածներում, որոնց թիրախում են եղել ոստիկանական պահատակետերը:




Լրահոս