Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ակնարկել է, որ մտադրություն չունի վերադառնալ Ֆրանսիայի ազգային հավաքական: Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը հավաքականից հեռանալու մասին հայտարարել էր դեռևս օգոստոսին:
«Ես ավարտել եմ իմ ելույթները Ֆրանսիայի հավաքականի կազմում: Ինձ դադար էր պետք: Հիմա կարող եմ հոգ տանել իմ և իմ ընտանիքի մասին և դա ինձ շատ դուր է գալիս», – ընդգծել է Ռիբերին:
Ռիբերին հավաքականում հանդես է եկել 2006 թվականից, անցկացրել է 82 խաղ և դարձել 16 գոլի հեղինակ: