Համալիրի հրդեհը 200 մլն դրամի վնաս է պատճառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շոգեբաղնիքից  բացի հրդեհվել է բավականին լուրջ մակարդակի տեխնիկա: Այդ ամենը մոտավոր 200 մլն դրամի չափով վնաս կարող է լինել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը:

«Տարրական միջոցներ չեն եղել, հրշեջ ծառայությունից և շտապօգնության ծառայությունից ոչ մի մեքենա չի եղել: Եղել է անփույթ մոտեցում ամեն ինչի նկատմամբ: Աբսուրդ է, երբ այդքան երիտասարդ ես կարողանում հավաքել, բայց տարրական անվտանգության կանոններ չեն կարողանում պահպանել»,- ընդգծեց Կորյուն Գրիգորյանը:

«Այն, ինչ շահագործել են, իրենց չի պատկանում: Թող պատասխանեն` ինչպե՞ս է ստացվել, որ երգիչները երգել են բեմում, իսկ ետնաբեմում գտնվող 25 քմ սաունան այրվել է, ևս 25-ը ջերմահարված վիճակում է: Սա այն դեպքը չի լինելու, որ ծածկադմփոց անեն ու անցնի գնա»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվան նվիրված համերգի ժամանակ, հրդեհ էր բռնկվել համալիրում:




Լրահոս