3 անձանց կողմից իրականացված ավազակային հարձակումը բացահայտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգել 1967 թ. ծնված Գարեգին Հ.-ն և հայտնել է, որ դիմակավորված 3 անհայտ քաղաքացիներ հարձակվել են իրենց պատկանող խանութի վրա, ատրճանակի նմանվող իրով սպառնացել վաճառողուհուն և հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, ատրճանակներով զինված երեք դիմակավորված անձ Թումանյան փողոցում գտնվող, 1971 թ. ծնված Գայանե Գ.-ին պատկանող խանութից հափշտակել են ոսկյա զարդեր:
Նույն օրը, ժամը 23.45-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Թումանյանի և Տարոնի բաժինների ծառայողները Ալավերդի քաղաքի Լենհանքեր թաղամասի ճանապարհին հայտնաբերել և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալել են 1992 թ. ծնված Հովհաննես Մ.-ին և 1992 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին:
Նույն թաղամասում կատարված տեղանքի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են 38 կտոր ոսկյա զարդեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:




Լրահոս