Նիգերիայում անհայտ գրոհայինների զոհ է դարձել 50 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիգերիայում անհայտ գրոհայիններն արյունալի հարձակում են կատարել: Բնակավայրերի վրա նրանց հարձակման արդյունքում մոտ 50 մարդ է զոհվել:
Ականատեսները հարձակման մեղավոր են համարում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման ծայրահեղական իսլամիստներին. տեղեկացնում է ТАСС-ը:

Այս շաբաթ երկրի պաշտոնական աղբյուրները տեղեկացրել էին, որ զինվորականներն ահաբեկիչներին դուրս են մղել Չիբոկ քաղաքից, որը «Բոկո Հարամը» գրավել էր ապրիլին: Գարնանից ահաբեկիչները գերի են պահում 219 դպրոցական աղջկա, որոնց առևանգել էին տեղի դպրոցներից մեկում:

Գրոհայինները պնդում են, որ պատանդ աղջիկները ողջ են, և որ նրանց հետ լավ են վարվում: Հայտնի է, որ աղջիկներից շատերին ամուսնացրել են գրոհայինների հետ:




Լրահոս