Ինձ սպասվում է շատ բարդ մենամարտ. Ջոն Ջոնս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիսամիջին քաշային կարգում UFC չեմպիոն Ջոն Ջոնսը (20-1) խոսել է առաջիկայում կայանալիք Դենիլ Կորմեի (15-0) դեմ մենամարտի մասին և չի բացառել, որ հնարավոր է, հենց ինքը հայտնվի ծանր դրության մեջ:

«Ես զգում եմ, որ սպասվում է շատ բարդ մենամարտ: Սակայն ես պատրաստ եմ այս մարտահրավերին և համոզված եմ, որ դուրս կգամ ռինգ և կանեմ այն, ինչ ամենից լավ է ստացվում ինձ մոտ. ստիպել լավ մարզիկներին վատ տեսք ունենալ: Շատերը կարծում են, որ ես հաղթում եմ երկար ձեռքերիս հաշվին, սակայն ես ամեն անգամ ապացուցում եմ, որ դա հեռու է իրականությունից: Գիտեմ՝ ինչի եմ ընդունակ, ինձ վստահ եմ զգում ցանկացած դիրքում և պատրաստ եմ ցուցադրել դա:

Ոչ բոլորն են տեսել, թե ես ինչպես եմ մենամարտում հայտնվելով գետնին, սակայն դա չի նշանակում, որ ես ոչնչի ընդունակ չեմ:

Ես փորձում եմ համեմատվել Անդերսոն Սիլվայի հետ: Անդերսոնին հասնելն իմ մեծագույն նպատակն է»,-նշել է Ջոնսը:




Լրահոս