Քիմ Քարդաշյանը սիրում է «քամուն տալ» իր փողերը, որքան է վաստակում նա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հիանալի գիտի, թե ինչպես կարելի է գումարները «քամուն տալ»: Օրինակ, TMZ-ի տվյալներով, նա վերջերս մոտ 30 հազար դոլար էր ծախսել փոքրիկ պայուսակ գնելու համար: Բայց Քիմ Քարդաշյանի համար սա սահմանը չէ:

Այսօր Armlur.am-ը կներկայացնի, թե  որքան կարողություն ունի հայտնի դերասասանուհին, և թե ինչի վրա է նա ծախսում այդ գումարները:

1

«E!» հեռուստաընկերությունը պարզել է, որ Քարդաշյանի տարեկան ծախսերը ռեկորդային` 5.45 մլն դոլար են կազմել: Իսկ «The Daily Beast» պարբերականը նրան համարել է հեռուստատեսության ամենաթանկարժեք աստղը և պարզել, որ 2013թ. նա ծախսել է մոտ 6 մլն դոլար: Բայց այդ թվերը, ինչպես պարզվում է, կարող են ավելի բարձր լինել:

2

Ռեալիթի-շոուների թագուհի Քիմ Քարդաշյանը «Քարդաշյանների ընտանիքը» շոուի ամեն մի էպիզոդի համար ստանում էր 40 հազար դոլար:

Նա թողարկում է իր սեփական օծանելիքի, հագուստի, ոսկերչական իրերի հավաքածուներ, ունի մոդելային ընկերությունների հետ տարբեր պայմանագրեր և գումար է ստանում նույնիսկ iPhone-ի համար նախատեսված իր ավատարի դիմաց: Օրինակ` 2012թ. Մայամիում մի հավաքույթի մասնակցելու համար նրան վճարել են 75 հազար դոլար:

1

Daily Mail-ի տվյալներով` Քիմն ամեն թվիթի համար ստանում է 10 հազար դոլար: Եթե նա օրվա ընթացքում մի քանի թվիթ է անում, վաստակած գումարն ահռելի է լինում:  Իսկ Ռոբերտ Քարդաշյանի թողած ունեցվածքն իր չորս աղջիկներին գնահատվում է 100 մլն դոլար:

2

Հեռուստաաստղը նույնիսկ գումար է վաստակել իր առաջին հարսանիքի շնորհիվ:  NBA խաղացող Քրիս Համֆրիսի հետ հարսանիքի համար Քիմը ստացել է 18 մլն դոլար, որը հիմնականում վճարել էին լրատվամիջոցները՝ բացառիկ նյութեր ունենալու համար: Չնայած նրանց միությունը տևեց ընդամենը 72 օր, բայց նա մինչ այժմ գումարներ է ստանում:

Ներկայումս Քիմ Քարդաշյանի հոնորարը գնահատվում է 30 մլն դոլար, իսկ Forbes-ի տվյալներով` միայն 2012թ. մայիսին նա վաստակել է 18 մլն դոլար:

3

Այժմ Քարդաշյանն ամուսնացած է երգիչ Քայնե Ուեսթի հետ: Եթե շատերը վաճառում են իրենց բնակարանները՝ պարտքերից խուսափելու համար, ապա նրանք շարունակում են տներ գնել:  Դեռ չավարտած Լոս-Անջելեսի առանձնատան վերանորոգումը` հայտնի ամուսինները նոր բնակարան են գնել կալիֆորնիական Հիդդեն-Հիլսում: Առանձնատունը գնահատվում է 20 մլն դոլար: Այս տանն ամեն ինչ նախատեսված է շքեղ կյանք վարելու համար: Առանձնատունն ունի ութ սենյակ, շքեղ լողավազան:

Kim Kardashian and Kanye West by Annie Leibovitz6

1

2

3

 

Քարդաշյանը նաև ավտոմեքենաների մեծ սիրահար է. անգամ այնպիսիններն ունի, որոնք սահմանափակ քանակով են թողարկվել:

1684095197_7809293279

article-0-13FF23A7000005DC-796_634x461

jk7

 

kim2

Kim Kardashian Rolls Royce

kim-kardashian-s-car-13_800x0w

**CELEBRITY CARS** A rather sweaty Reggie Bush prepares to go for a ride with girlfriend Kim Kardashian in her Ferrari

 

 

kanye_Kim_aventador-480x358

tumblr_mdyq5q7GAK1qc993do1_500

 

1

 

2

3

 




Լրահոս