Ինչպես արդեն տեղեկացրել էր armlur.am-ը, այսօր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, իր դիմումի համաձայն և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետի պաշտոնից:
Քիչ առաջ armlur.am-ը տեղեկացավ, որ այժմ (19:30-ի սահմաններում) Վահե Հակոբյանը գտնվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ: Ըստ երևույթին, նրանք քննարկում են Հակոբյանի պաշտոնավարման ավարտի հետ կապված իրավիճակն ու վերջինիս հետագա ճակատագիրը:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ է ժամանել Թուրքմենստանից, որտեղ օրերս գտնվում էր աշխատանքային այցով:
Հավելենք նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի վրա: