Շահումյանի թ/ֆ համայնքում թեժ ընտրություններ են սպասվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեեւ ոչ իշխանական ուժերն առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ եւ որոշել են մանր-մունր գործերով չզբաղվել ու իշխանությունը միանգամից եւ ամբողջական վերցնել, բայց դա չի խանգարում, որպեսզի ՏԻՄ ընտրություններն անցնեն թեժ մրցակցության պայմաններում: Վիճակը սրված է հատկապես Արմավիրի մարզի Շահումյան թ/ֆ համայնքում. թեպետ ընտրությունները դեկտեմբերի 14-ին են, բայց նախընտրական կրքերն արդեն եռում են: Այստեղ ոչ միայն երկու ՀՀԿ-ականների, այլեւ մի ամբողջ ազգուտակի միջեւ է թեժ պայքար գնում: Գործող գյուղապետ Արթուր Յայլոյանի դեմ թեկնածություն է առաջադրել հորեղբորորդին՝ Արայիկ Յայլոյանը: Գյուղում մեծ դժգոհություն կա գյուղապետի դեմ, ով, ասացին, գողության համար նախկինում դատապարտվել է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս