
Ծանրքաշային կարգում ամերիկացի բռնցքամարտիկ Դեոնտեյ Ուայլդերը կատարել է համացանցում իր երկրպագուներին տված խոստումը:
Բռնցքամարտիկը հայտարարել է, որ 5000 «լայքի» դիմաց պատրաստ է համացանցում տեղադրել իր երկրպագուներից մեկի հետ մենամարտի տեսագրությունը: Եվ քանի որ անգլերեն fan բառն ունի մի քանի նշանակություն, այդ թվում՝ «երկրպագու» և «հովհար», ուստի՝ բռնցքամարտիկի խոստումն ընդամենը բառախաղ է եղել, և նա տեղադրել է հովհարի հետ իր «մենամարտի» տեսագրությունը:
Իսկ Ուայլդերի հաջորդ «լուրջ» մենամարտը WBC տիտղոսի համար կկայանա 2015թ. հունվարի 17-ին, նրա մրցակիցն է կանադացի ծանրքաշային Բերմեյն Ստիվերնը