Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայկական կողմը մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանել է ադրբեջանական զինուժի կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
ՀՀ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ այս գործողությունը մեր ԶՈւ կողմից պարզապես լրջորեն մշակված օպերացիա էր, և այն իրականացվեց փայլուն կերպով:
Մեր դիտարկմանը՝ ինչու այդ գործողություններն ավելի վաղ չէին իրականացվում, Վ. Շիրխանյանը պատասխանեց հետևյալ կերպ. «Մերոնք այդ օպերացիան լրջորեն մշակում էին, դրա համար ժամանակ էր պետք: Առանց կոնկրետ քայլեր մշակելու՝ գնդակոծվող տարածք գնալը և ինչ-որ գործողություն իրականացնելը պարզապես անմտություն կլիներ: Շատ ճիշտ վարվեցին մերոնք, որ լուրջ նախապատրաստվեցին և այդ օպերացիան իրակացրեցին փայլուն կերպով»: