Քիչ առաջ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը համացանցում գրառում է կատարել, որով տեղեկացրել է ադրբեջանցի հրամանատարի պաշտոնանկության մասին:
«Փաստորեն, ադրբեջանի կորուստները շատ են ու այնքան շատ, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել: Հետաքրքիր է այս կորուստների համար են ազատել պաշտոնից թե ուղղաթիռը խփելու»:
Նկատենք, որ ադրբեջանական քարոզչամեքենան այնպիսի խուճապի մեջ է, որ մեկ նշում է, թե ուղղաթիռը կործանող զինվորին պարգևատրել են, իսկ քիչ առաջ էլ տեղեկացնում է, թե, ըստ էության, օպերացիայի համար պատասխանատու հրամանատարին պաշտոնանկ է արել:
Քիչ առաջ էլ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն: