Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն. Արծրուն Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ գրառում է կատարել համացանցի իր էջում գիշերը տեղի ունեցած հատուկ օպերացիայի վերաբերյալ. «Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին: Կատարողականությունը ուղղակի փայլուն է հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին, փառք նրանց: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ը տարածել էր հաղորդագրություն՝ հայտնելով հատուկ օպերացիայի իրագործման և ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերի դուրսբերման մասին: Հաղորդագրության մեջ ֆրված էր. «ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»:




Լրահոս