
Լոնդոնի կենտրոնում կենցաղային գազի պայթյունից մասամբ փլուզվել է Hyatt Regency հինգաստղանի հյուրանոցը: Արդյունքում տուժել է 14 մարդ: Դեպքի վայրում աշխատում են բժիշկներ, հրշեջներ և ոստիկաններ, տեղեկացնում է vesti.ru-ն:
Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հյուրանոցի հաճախորդների մեծ մասը քնած է եղել: Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ:
Հարվածային ալիքն այնքան ուժգին է եղել, որ շենքի ճակատի մի մասը քանդվել է: Տուժածների մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել, մի քանի մարդ հոսպիատալացվել է: