Բնակարանում հայտնաբերվել է 1մ երկարությամբ օձ (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր, հունիսի 1-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարար վարչություն ահազանգ է ստացվել Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 22 տան բնակիչ Գրիգորյանից, որ իրենց տանը օձ կա։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ հերթափոխի պետ Գևորգյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում, կարճ ժամանակ անց հրշեջ-փրկարարները հայտնաբերել և վնասազերծել են մոտ 1 մ երկարությամբ օձ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս