Մոսկվայի Դոնսկոյ փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի լողասենյակում գտել են բազմաթիվ այրվածքներով տարեց մի կնոջ: Հարևանները «շտապ օգնություն» և հրշեջ ծառայություն են զանգել:
«Մենք արյվածքի հոտ զգացինք, – պատմել է զոհվածի հարևան Վլադիմիրը: – Դռան տակից ծուխ էր գալիս, մտանք բնակարան, այնտեղ կինը պառկած էր երեսնիվայր, և նրա հագուստն այրվում էր: Հարևանի դուստրը ջրով դույլ բերեց, և մենք հանգցրինք կրակը»:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները կողքի սենյակում հայտնաբերել են կնոջ որդուն՝ 52-ամյա Բորզակովին: Նախնական տեղեկատվության համաձայն` վեճի պատճառով նա մորը փակել էր լոգարանում, նրա վար սկիբիդար լցրել և այրել:
Ծանր վնասվածքների պատճառով կինն ուրբաթ օրը մահացել է: Տղամարդը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ: