Ստորև ներկայացնում ենք մի քանի փաստեր, որոնք կստիպեն այլ աչքերով նայել Ձեր սիրելի սննդատեսակներին.
1.Կաթնային շոկոլադը հայտնագործել են Յամայկայում:
2. Խանութներից առավել հաճախ գողացվող սննդատեսակը պանիրն է:
3.Երկրագնդի վրա ապրում է 19 միլիարդ հավ, ինչը նշանակում է՝ հավերն իրենց քանակով երեք անգամ ավելի են մարդկանցից:
4. Չինաստանում են ապրում աշխարհի ամենաշատ խոզերը: Նրանց քանակը համարժեք է 43 հարևան երկրների խոզերի պոպուլյացիային:
5. Եգիպտական բուրգերը կառուցողներին կերակրում էին հացով և գարեջուր էին խմեցնում:
6. 20-րդ դարի վերջում օմար տեսակի խեցգետինը համարվում էր աղքատների համար նախատեսված ուտելիք: Մինչդեռ երկաթգծերի ի հայտ գալուց հետո գնացքներում ամենապահանջված և ընդունելի կերակրատեսակը հենց խեցգետինն է դառնում:
7. Մինչ սառնարանների գյուտը, մարդիկ իրենց սննդամթերքը թարմ պահելու համար հետաքրքիր միջոցներ էին գործի դնում. կաթի մեջ գորտ էին գցում, որպեսզի այն իր թարմությունը չկորցներ և սառը մնար:
8.Մեղրն աշխարհի այն միակ մթերքն է, որը երբեք չի փչանում:
9. Ճապոնիայում հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել. մարդիկ Ծննդյան տոները սկսել են նշել KFC-ի ռեստորաններում:
10. Շոկոլադե թխվածքաբլիթը հայտնագործել է Ռուտ Գրեյս Ուելկֆիլդը: Վերջինս իր բաղադրատոմսը վաճառել է Nestle-ին՝ փոխարենը ստանալով շոկոլադի անվերջանալի պաշար: