Այսօր Ավետ Ավետիսյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 24-ին է ծնվել հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (իսկական ազգանունը՝ Ոսկանյան):  Նա ծնվել է 1897թ., մահացել` 1971-ին:

1905թ. նա ընդունվել է Ներսիսյան դպրոց, ուր մասնակցել է աշակերտական ներկայացումների։ Նախքան բանակ մեկնելը (1916թ.) աշխատել է իբրև աշակերտ և գործակատար։ Բանակից զորացրվելուց հետո (1918թ.) Բաքվում մասնակցել է Հովհաննես Աբելյանի թատերախմբի ներկայացումներին։

Բեմական մկրտությունը եղել է Ոսկանի (Ա.Շիրվազադեի «Չար ոգի», 1918թ.) դերակատարումը։ Այնուհետև Աբելյանի հետ գալիս է Թիֆլիս, ուր խաղում է հայոց դրամատիկական խմբում։ 1919թ. թվականին խաղացել է Թիֆլիսի հայոց դրամատիկական խմբում, 1920-1921թթ. թվականներին՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) թատրոնում՝ Ամո Խարազյանի խմբում։

1922թ. թվականից տեղափոխվում է Երևան, խաղում շրջիկ թատերախմբում, ապա ընդունվում Գ.Սունդուկյանի անվան թատրոն և մինչև կյանքի վերջը ստեղծագործում այնտեղ։ Ավետիսյանը նկարահանվել է հայկական 28 կինոնկարում:




Լրահոս