Ինչպես արդեն հայտնել էինք, Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը «Պադերբոն»-ի դեմ խաղում սրունքաթաթի վնասվածք էր ստացել ու պատգարակով լքել խաղադաշտը:
Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ կիսապաշտպան Մարկո Ռոյսն այս տարի այլևս չի կարողանա օգնել Դորտմունդի «Բորուսիա»-ին:
Ռոյսի մոտ ախտորոշվել է սրունքաթաթի հոդի պատռվածք: Նա մարզումները կվերսկսի 2015-ի սկզբնամասում: