ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Armlur.am-ի

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի ելույթը չի թարգմանվել, ինչը ստիպել է ԱԺ պատգամավորներին լսելու փոխարեն կարդալ ելույթը: Ճիշտ է՝ պատգամավորները մի քիչ իրենց «նեղություն» են տվել, սակայն դա, իհարկե, կարող է «խթան» հանդիսանել ԱԺ-ում խելացի եւ կրթված պատգամավորներ ունենալու համար:

 

 

 

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է հարկվում ֆիզ. արձակուրդի գումարը, եթե 140 օրվա գումարը գերազանցում է 2 մլն-ը, ապա այն հարկվում է 26%-ո՞վ, քանի որ դա 4 ամսվա համար է նախատեսված, եւ արդյո՞ք այդ 140 օրվա գումարին գումարվում է այդ ամսվա 1-ին ստացած աշխատավարձը ու բոլորը միասին հարկվում:

Կարինե Կիրակոսյան (46 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի կողմից ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) բոլոր եկամուտների հանրագումարն է: Նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ հարկային գործակալները յուրաքանչյուր ամիս նշված օրենքի 10-րդ եւ 11-րդ հոդվածներով սահմանված դրույքաչափերով հաշվարկում են եկամտային հարկը` դրանից պակասեցնելով վարձու աշխատողների համար հաշվարկած եւ տվյալ ամսում փաստացի վճարված` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված նպաստների գումարները եւ յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց համար հաշվարկված (քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման դիմաց վճարված) եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ:
Վերը նշվածը հաշվի առնելով՝ հարկային գործակալների կողմից «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված նպաստների գումարներից եկամտային հարկի պարտավորությունն առաջանում է (հաշվարկվում է) այդ եկամուտների փաստացի վճարման ամսում՝ այդ ամսվա համար հաշվարկված աշխատավարձի հետ միասնականացված գումարից եւ արտացոլվում է այդ եկամուտների վճարման ամսվա եկամտային հարկի ամփոփ հաշվարկում:

ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչքան էլ փորձում են համոզել, որ տնտեսության կայունացման, առաջընթացի ապահովման հիմնական պայմաններից մեկը կայացած, թափանցիկ հարկային համակարգն է, սակայն այս համակարգի թերությունների բացասական հետեւանքներն իրենց զգացնել են տալիս, մանավանդ փոքր բիզնեսի շրջանակներում:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանեք՝ արդյո՞ք հողամասի մի մասը հարեւանին օտարելու համար անհրաժեշտ է օտարվող մասի համար առանձին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական ստանալ, թե՞ այն կարող է օտարվել նաեւ առանց նախօրոք առանձնացվելու:

Լեւոն Կիրակոսյան (46 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝
«4. Անշարժ գույքի միավորի որեւէ մասի նկատմամբ կնքված գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման համար, եթե միավորի սեփականատերը նախօրոք` սույն հոդվածով սահմանված կարգով` այդ մասը չի առանձնացրել որպես անշարժ գույքի առանձին միավոր, ապա այդ գործարքի կնքման վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին իրավունքի պետական գրանցման համար պետք է ներկայացվի նաեւ տվյալ գործարքի կնքման համար սահմանված ձեւով հաստատված միավորի այդ մասի հատակագիծը»:
Միաժամանակ նշենք, որ ՀՀ Կառավարության 22.12.2011թ. 1851-Ն որոշմամբ հաստատված նոտարական վավերացում չպահանջող անշարժ գույքի օտարմանը վերաբերող պայմանագրերի օրինակելի ձեւերը եւս թույլ են տալիս անշարժ գույքի միավորի` նախօրոք որպես առանձին գույքային միավոր չառանձնացված մասի օտարում:

ՀՀ կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ քաղաքացին պարտավոր է համապատասխան փաստաթղթերի հետ միասին ներկայացնել նաեւ գործարքի կնքման համար սահմանված միավորի այդ մասի հատակագիծը, իսկ նոտարական վավերացում չպահանջող անշարժ գույքի օտարմանը վերաբերող պայմանագրերի օրինակելի ձեւերը թույլ են տալիս չառանձնացված գույքային մասի օտարում: Ավելացնենք նաեւ, որ պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս նա հողամասի համապատասխան մասի օգտագործման իրավունք է ձեռք բերում նույն պայմաններով եւ ծավալով:




Լրահոս