Վերջին շրջանը բացահայտեց երկրի որակների ողջ էությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը չի մասնակցում  “Ժառանգություն” կուսակցության համագումարին, որը քիչ առաջ մեկնարկեց ՀՀ գրողների միության դահլիճում:  Դիմելով ներկաների “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ այս վերջին շրջանը բացահայտեց երկրի որակների ողջ էությունը:

“Մեր երկրում, այնուամենայնիվ, կան հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ, ովքեր կարող են մերժել փողի, սպառնալիքի ազդեցությունը, և քվեարկել խղճով: Սա արժեք է, և ես դրանով եմ ուզում սկսել համագումարը”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ քաղաքացիները, ովքեր առանց փողի քվեարկել են, նրանք են ազատ քաղաքացիներն ու Նոր Հայաստանի ստեղծողները: Ես երախտագիտություն եմ հայտնում մեր թիմին, մեր երիտասարդներին, մեր թեկնածուներին, մեր կամավորներին: Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթում նշեց, որ ամեն ինչից զատ իրենց կուսակցության պատգամավորները պետք է գնան ԱԺ և շարունակեն իրենց սկսած աշխատանքները:




Լրահոս