Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը սոցցանցի իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է օրեր առաջ Պաշտպանության բանակի կողմից իրականացված հատուկ օպերացիային, որը թույլ է տվել ուղղաթիռի անկման վայրից տարհանել անձնակազմի դիերը:
«Մեր օդաչուներին տարհանելու օպերացիայի մասին նոր տեղեկություններ իմացա հավաստի աղբյուրներից։ Պարզվում է, որ այդ փայլուն գործողությունն իրականացրել են մեր հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված 4 հոգանոց խումբը։ Գործողության ընթացքում օգտագործվել են 3 տեսակի օդային սարք, որոնցից մեկն առաջին անգամ է գործածվել մեր պրակտիկայում։
Դե, իհարկե, մեծ է եղել նաև առաջնագծում կանգնած տղաների դերակատարումը, որոնք ապահովել են հիշյալ չորս հատուկջոկատայինների գործողությունների հաջողությունը։
Փառք մեր տղաներին»,-գրել է նա: