Ռուսաստանում առյուծը հոշոտել է զառամյալ որսորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանյան Պրիմորյեում` Արմի գետի ափին, հայտնաբերվել է 75-ամյա որսորդի դին: Նրա մարմինը հայտնաբերած որսորդը մոտակայքում վագրի հետքեր է գտել:

Ենթադրվում է, որ հենց գիշատչի հարձակումն էլ մարդու մահվան պատճառ է դարձել:

Մեծահասակ որսորդի հետ կապը կորել էր մի քանի օր առաջ. տեղեկացնում է ТАСС-ը: Դիակի գտնվելու վայր է ժամանել օպերատիվ խումբ. կատարվում է փորձաքննություն:




Լրահոս