ԵՏՄ կոլեգիայում Հայաստանը կունենա երեք անդամ, սակայն մեկ ձայն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության՝ ԵՏՄ միանալու աշխատանքներն իրականացրել է 22 աշխատանքային խումբ, և դա է պատճառը, որ ամեն ինչ այսպես արագ է ստացվել: Այս մասին այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Ինչպես հայտնի է՝ ԵՏՄ-ում գործելու է հանձնաժողով, որտեղ բոլոր երկրներն ունեն երեքական անդամներ: Շ. Քոչարյանը նշեց, որ Հայաստանին առաջարկվել է այդ հանձնաժողովում մինչ 2016թ. փետրվարը լինել միայն դիտորդի կարգավիճակում: Նրա խոսքով, պատճառն այն է, որ կոլեգիայի այս անդամների պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հենց փետրվարին:

«Հետևաբար իրենք ասում են, որ իրենք պետք է պաշտոնավարեն, որից հետո պետք է լինեն նոր նշանակումներ: Կա միտում, որ անդամների թիվը պակասեցվի: Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը` ցանկանում են կոլեգիայի անդամների թիվը դարձնել երկու: Մենք հասանք նրան, որ ունենալու ենք, միևնույնն է, 3 անդամ, բայց մի հարցում գնացինք փոխզիջման, այդ 3 անդամներն ունենալու են մեկ ձայն:

Եթե այսօր անդամներն 9 են և որոշումների կայացման համար 6 ձայն է պետք, ապա Հայաստանի անդամակցությունից հետո դառնում է անդամների թիվը տաս, և անցնելու է յոթ ձայնով: Դա նույնն է, որ ունենանք երեք անդամ: Այս բանակցային գործընթացում մենք այսպիսի կետի ենք հասել», – ըդնգծեց Քոչարյանը:




Լրահոս