Շուրջ 500 ապրանքների մաքսատուրքեր հինգ տարի կմնան նույնը. Էմիլ Տարասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրի խորհրդարանական քննարկումների ժամանակ հետաքրքրվեց, թե միությանն անդամակցելուց հետո ապրանքների ինչ գնաճ է սպասվում:

Պատգամավորն ընդգծեց, որ բոլորը խոսեցին պայմանագրի էջերի քանակի, աշխատանքների մասին, սակայն բովանդակային մասով այդպես էլ արձագանք չեղավ: Հարցին պատասխանեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:

Նա ընդգծեց, որ այս պայմանագրով 752 ապրանքներ կպահպանեն մաքսատուրքերի արժեքները: Փոխնախարարը ներկայացրեց, որ 500-ից ավել ապրանքների համար մաքսատուրքերը նույնը կմնան հինգ տարի:

«Շատ քիչ ապրանքների դեպքում է, որ հինգ տարուց քիչ են գործելու: Բայց վաղ է կանխատեսել, թե այդ տարիներից հետո այդ ապրանքները կթանկանան, թե ոչ: Դա ընթացքում կերևա: Ակնկալում ենք որոշակի մաքսատուքերի նվազեցում: Հիմա կոնկրետ նշել, թե որ ապրանքները կթանկանան, դժվարանում եմ», – հայտարարեց նա:




Լրահոս