Շրջվել է Վեդի-Երեվան երթուղային ավտոբուսը. 1 զոհ, 2 վիրավոր (ուսանկարներ, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես armlur.am -ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.35-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս է եկել և շրջվել է ՖԱՈՒ մակնիշի 3382 Լ համարանիշի Վեդի-Երևան երթուղային ավտոբուսը։Նախնական տվյալներով ուղևորներից մեկը մահացել է, իսկ վարորդը՝ Լիպարիտ Կարապետյանը և ավտոբուսի մեկ այլ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ մահացածը 70-ն անց մի կին է։ Վիրավորը ևս կին է։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ շրջվելու հետևանքով ավտոմեքենայում եղած ողջ դիզվառելիքը թափվել էր։ Այն չեզոքացնելու նպատակով հրշեջներն օգտագործել են մեծ քանակի ջուր։ 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս