Ռուսաստանը տարեկան ևս 100 մլրդ դոլար կորուստ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցներից երկիրը տարեկան կարող է կորցնել 40 մլրդ դոլար: Եվս 90-100 մլրդ դոլարի կորուստ Ռուսաստանը կկրի նավթի գների անկումից:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին Միջազգային ֆինանսա-տնտեսական գագաթաժողովին հայտարարել է ռուսական ֆիննախի ղեկավար Անտոն Սիլուանովը:

«Տարեկան մոտ 40 մլրդ դոլար մենք կորցնում ենք աշխարհաքաղաքական սանկցիաներից և տարեկան 90-100 մրդ դոլար՝ ելնելով նավթի գնի 30% անկումից», – ասել է Ռուսաստանի գլխավոր ֆինանսիստը:




Լրահոս