Ֆրենկի Էդգարը ստիպել է անձնատուր լինել Կաբ Սվոնսոնին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացել է UFC Fight Night 57 շոուի գլխավոր մենամարտը, որում թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Ֆրենկի Էդգարը հանդիպել է Կաբ Սվոնսոնին:

Կագնած դիրքում մենամարտը հիմնականում հավասար էր, իսկ երբ Ֆրենկին մրցակցին տեղափոխում էր պարտեր, իր առավելությունը դառնում էր զգալի:

Էդգարը մեծաթիվ հարվածներ էր հասցնում բռունցքով և արմունկով: Վերջին ռաունդում մենամարտը միակողմանի բնույթ էր կրում: Մենամարտի ավարտից վայրկյաններ առաջ Ֆրենկին խեղդող հնարք կատարեց:

Նշանակությամբ երկրորդ մենամարտում Էդսոն Բարբոսան միավորներով հաղթել է Բոբի Գրինին:




Լրահոս