Նկատվել են օձեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 1-3-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր մասերում բնակիչների կողմից նկատված օձերի մասին:  Օձեր են նկատվել Կոտայքի մարզի Քասախ գյուղում գտնվող Նյարդաբանական հանրապետական կլինիկական հիվանդանոցում, Եղվարդի Երևանյան խճուղում գտնվող “Վիկաս” խանութում, Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի թիվ 35 տան բակում, Արարատի մարզի Այնթափ գյուղում, Երևանի Զորավար Անդրանիկի 2 հասցեում գտնվող 9-րդ մանկական պոլիկլինիկայում, Նուբարաշեն թիվ 1 փողոցի 8-րդ տանը, Շրջանցիկ թունելի թիվ 1 տան տանիքում:
Բոլոր ահազանգերով դեպքի վայրեր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:  Տեղանքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:




Լրահոս