Մեկ շաբաթում «Շտապ բուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4442 կանչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 39768 քաղաքացի:

Նույն օրերի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4442 կանչ, որոնց հետեւանքով հոսպիտալացվել է 836 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները եւ տարաբնույթ վնասվածքները:

Նոյեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 432 երեխա` 233 տղա եւ 199 աղջիկ:




Լրահոս